ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Փոս փորողն ինքն է ընկնում մեջը

Փոս փորողն ինքն է ընկնում մեջը
28.09.2019 | 17:10

Արդեն փաստ է, որ Սասուն Միքայելյանն այս իշխանության համար անցանկալի մարդ է դարձել։ Այն Միքայելյանը, որ ընդամենը մեկ տարի առաջ արցախյան ազատամարտը փողոց փակելով իշխանություն զավթած միջոցառմանը ստորադասեց։ Այն Միքայելյանը, որի հրամանատարությամբ ու զինակիցների կյանքի գնով է այդ ազատամարտում հաղթանակ կերտվել։ Այն Միքայելյանը, որը ժամանակին թիկունքից հարվածեց իր զինակիցներից մեկին՝ Սերժ Սարգսյանին, որը, ըստ ականատեսների մինչև վերջին րոպեն չի հավատացել, ճամբարափոխ եղավ ու կանգնեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը։


Հետո եկավ Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանը։ Հանուն վերջինիս իշխանության գալու նա կանգնեց ԱԺ ամբիոնին և հին ու նոր, զինակից ՀՀԿ-ականներին դիմելով, ասաց. «Ժողովուրդը ձեզնից զզվում է, զզվում։ Դուք մարդկանց ճակատագրերի հետ եք խաղացել»։ Իսկ երբ ժամանակին Միքայելյանն օգտվում էր այդ ՀՀԿ-ի տված բարիքներից, ինչու՞ չէր զզվում։ Ի վերջո, այդ ՀՀԿ-ում կան նաև ԱՄԿ-ից մարդիկ, ազնիվ կուսակցականներ, որոնք միշտ տուժել են կրակրատաշտին մոտ լինելու համար ՀՀԿ դարձածների արարքների պատճառով, որոնք ի դեպ, այսօր ՔՊ-ական են արդեն։ Երևի այդ զզվելու հերթը շուտով այս կուսակցության դռանն էլ է չոքելու։


Այսօր Սասուն Միքայելյանը կանգնած է հերթական ճամփաբաժանի առաջ, բայց այս անգամ ոչ թե նա է թողնում հեռանում, այլ նրան են հեռացնում, դուրս դնում այն ամենից, որի իրագործման մեջ Փաշինյանից հետո երկրորդ ամենամեծ դերակատարումն է ունեցել։ Ստացվում է, Միքայելյանի բառուբանով ասած, ՔՊ-ում սկսել են զզվել նրանից։
Այսքանից հետո Սասուն Միքայելյանը պետք է մի պահ մտածի, արժե՞ քաղաքական խաղերի համար կշեռքի նժարին դնել զինվորականի իր պատիվը, արժե՞ այդքան նսեմացնել իր ներդրումն իրական, բացարձակ արժեքին՝ պատերազմում հաղթած, ուսադիր կրած զինվորական կոչմանը։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ